Նախարարն այս պահին աշխատանքի է. ԱՆ մամուլի խոսնակը՝ Թորոսյանի հրաժարականի լուրերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

Ալինա

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պահին աշխատանքի վայրում է, իսկ նախարարությունում շարունակվում է բնականոն աշխատանքային գործընթացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ պատասխանելով Թորոսյանի հրաժարական տալու վերաբերյալ լուրերին:

Անդրադառնալով նրան, թե ինչու է նախարարը փակել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջը, Նիկողոսյանն ասաց, որ այդ հարցը չի մեկնաբանում:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։ 

-- 00—ՄՀ