Սերժ Սարգսյանը կա՛մ պետք է ապացուցի, կա՛մ ներողություն խնդրի․ Բաբայանի ասածը լուրջ է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

«ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ու Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարություններն իրարամերժ են։ Համոզված եմ՝ եթե գեներալը փաստաթուղթ ձեռքի տակ չունենար, նման պատասխանատու հայտարարություն չէր անի։ Կարծում եմ՝ այդ հարցի կարճ ու հստակ պատասխան տվողը պետք է լինի Սերժ Սարգսյանը»։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանը։

Ավելի վաղ Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ իր ձեռքի տակ կան փաստաթղթեր, որոնցով Սերժ Սարգսյանը բանակցել է: Դրանցում նաև հստակ նշված է, որ հայկական կողմը հանձնում է 5 շրջան, հետո՝ 2, հետո՝ մի միջանցք: Նշված հայտարարությունն անելուց հետո նա հռետորական հարց է տվել՝ սա զիջո՞ւմ է, թե՞՝ ոչ, դավաճանությո՞ւն է, թե՞՝ ոչ:

Ազատամարտիկը կարծում է, որ ՀՀ նախկին գերագույն գլխավոր հրամանատարը կա՛մ փաստերով պետք է ապացուցի, որ նման փաստաթուղթ չկա, կա՛մ պետք է ժողովրդից ներողություն խնդրի, որ հերքել է դրա գոյութունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ