Հայտնաբերել և այրել են 4 տոննա 63 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News  

«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման  շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 22-ից 24-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 4 տոննա 63 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Բացի այդ, տնամերձ 5 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 405 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 68 գրամից ավելի մարիխուանա։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

--00--ԱԹ