Երևանում՝ հյուրասենակի բազմոցին, անգիտակից վիճակում 72-ամյա տղամարդ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

անգիտակից

Օգոստոսի 24-ին՝ ժամը 16։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 5/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենակի բազմոցին հայտնաբերվել է անգիտակից վիճակում Սլավիկ Մ․-ն (ծնված 1948 թ.), ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ Սլավիկ Մ․-ն հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ։

--00—ԼՄ