Գերմանիան ու Ֆրանսիան համաձայնության են եկել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Thumbnail

Գերմանիայի ու Ֆրանսիայի կառավարությունները կոնսենսուսի են եկել եվրագոտու միասնական բյուջե ստեղծելու հարցում: Այս մասին գրում է գերմանական Spiegel պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ Գերմանիայի ու Ֆրանսիայի ֆինանսների նախարարներ Օլաֆ Շոլցը և Բրյունո Լե Մերը մտադիր են նոյեմբերի 19-ին համապատասխան կոնցեպտը ներկայացնել Եվրախմբին: