Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կարող է նորից հետաձգվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

․

Ծանրամարտի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը կարող է կրկին հետաձգվել: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ծանրամարտի եվրոպական  ֆեդերացիան  պետք է որոշի Մոսկվայում,  Եվրոպայի   այս տարվա առաջնության կայացման հնարավորության հարցը: 

Ստուգատեսը  նախատեսված  էր անցկացնել ապրիլի 2-12-ը, բայց պանդեմիայի պատճառով նախ հետաձգվեց մինչև  հունիսի առաջին կեսը, այնուհետև՝  աշուն   (հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը):

Կազմկոմիտեն և  եվրոպական  ֆեդերացիան առաջիկա  նիստում  կքննարկեն՝  անցկացնել այս տարվա  Եվրոպայի առաջնությունը, թե՝  կրկին հետաձգել:

--00--ԱՀ