Գևորգ Կոստանյանը Մոսկվայում դասագրքեր էր տպագրում․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որ վերջին շրջանում բնակվում է Մոսկվայում, պարզվում է գիտական լուրջ հաջողություններ է գրանցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոստանյանը միայն վերջին 2 տարում իր գիտական գործունեության արդունքում հրապարակել է 3 մենագրություն, 2 դասագիրք եւ 25-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք լույս են տեսել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ երկրի սահմաններից դուրս մի շարք հեղինակավոր ամսագրերում (Ռուսաստան, Բուլղարիա, Իտալիաեւ, այլն), հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:

Նկատենք, որ իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Կոստանյանն իր գիտական հոդվածներում եւ հարցազրույցներում բարձրաձայնում է մեր հասարակությունում, ինչպես նաեւ հետխորհրդային երկրներում եւ իրավագիտության ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները, համեմատական վերլուծություն իրականացնելով ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների եւ արտահայտած դիրքորոշումների հետ: Հասարակության լայն շրջանակներին անհայտ էր նաեւ Կոստանյանի ներդրումը մանկավարժական գործունեությունում:

Կոստանյանը շուրջ 12 տարի դասավանդել է Երեւանի Պետական համալսարանի իրավաբանական, եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ՀՀ ոստիկանության ակադեմիայում, իսկ այս պահին դասավանդում է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազության կրթական հաստատություններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ