Պատգամավոր Ալեն Սիմոնյանը երկու քաղաքացու ինքնասպանության փորձ է կանխել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News 

ինքնասպանություն

Օգոստոսի 24-ին՝ ժամը 18։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ երկու քաղաքացի փորձում են ինքնասպան լինել։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը կանխել է քաղաքացիների ինքնասպանության փորձը։ 

-- 00—ՄՀ