Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Արցախ կորոնա

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 38 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 186 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9314 փորձանմուշի հետազոտություն:

--00--ԱԹ