ՀՀ հումանիտար առաքելությունը Հալեպի ԲԿ-ներին է փոխանցել շուրջ 2 տ բժշկական պարագաներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News 

ՊՈԱԿ

Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը 2020 թվականի օգոստոսի 24-ին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է ավելի քան 2 տոննա բժշկական և առողջապահական պարագա:

Տեղի առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների և «Հայ ծերանոց», «Դարմանատուն», «Բեթել» ընկերաբժշկական կենտրոններում, մի շարք այլ բուժհաստատություններում ցուցաբերած բժշկական ամենօրյա օժանդակության համար: Նրանց խոսքով՝ հայ և սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում տուժածներին օգնելու համար:

Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանի իշխանություններին, առողջապահական մարմիններին` առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության և աջակցության համար։

Հայաստանի մարդասիրական խումբը Սիրիայի «Օգնության խաչի» վարչության հետ համագործակցությամբ Հալեպում հայ համայնքին պատկանող «Ազգային պատսպարան» մանկատան սաներին փոխանցել է անհրաժեշտ պարագաներ և սնունդ: Սիրիայի «Օգնության խաչի» վարչակազմը ողջունել և շնորհակալություն է հայտնել մարդասիրական խմբին այս դժվար պայմաններում օգնություն ցուցաբերելու և երեխաների մասին հոգալու համար: 

-- 00—ՄՀ