ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները որոշել են «կոտրել» Շավարշ Քոչարյանի վրա. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրյակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկվելու-որոշվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը. իշխանություններին հեշտ ժամանակներ չեն սպասվում։ Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Հաջորդ օրն էլ՝ դեկտեմբերի 7-ին, Միլանում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումն է։ Կողմերը դեռ չեն հաստատել Միլանում հանդիպման իրենց մասնակցության փաստը։ Թեմայի շրջանակներում՝ ևս մի նյուանս․ արտաքին քաղաքականությամբ զբաղվողների մի խումբ որոշել է ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները «կոտրել» այդ ուղղությամբ աշխատող ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի վրա և նրան դարձնել քավության նոխազ։ Խոսում են այն մասին, որ նա կարող է հրաժեշտ տալ իր պաշտոնին՝ իբրև թե ժամանակին չի զգուշացրել, լավ չի բանակցել, և, առհասարակ, քարտուղարի պաշտոնը կորցնելու մեղքը նրա ուսերին է»,- գրում է «Հրապարակը»:

Թերթի տեղեկություններով՝ նոյեմբերի վերջին սպասվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ասուլիսը։