Ամենաշատը քանի՞ օրվա պետք է լինի բեռ փոխադրող վարորդի և ուղեկցողի ՊՌՇ թեստը Արցախ մտնելիս

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

պռշ

Արցախի պարետը 2020 թվականի ապրիլի 13-ի որոշման մեջ փոփոխություն է կատարել: Ըստ այդմ՝ օգոստոսի 31-ից բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդն ու ուղեկցողը ԱՀ տարածք մուտք գործելիս սահմանային անցակետում ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն 10 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի պատասխանը: Սույն պահանջը վերաբերում է Արցախի, Հայաստանի հանրապետությունների և օտարերկրյա պետությունների քաղաքացիներին:

Համապատասխան որոշումն (https://bit.ly/2QtZLOd) այսօր ստորագրել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:

Հիշեցնենք, որ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի ու ուղեկցողի համար մինչ այսօր բացառություն էր արվում թեստավորման պարտադիր պայմանից:

--00—ԼՄ