Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության գործչի սկանդալային խոսքերին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News 

էրդողան

ԱՄՆ նախագահի թեկնածու, Դեմոկրատական կուսակցության կարկառուն գործիչներից Ջո Բայդենը վերջրես բաց ենթատեքստով ասել էր, որ իրենք Էրդողանին տապալելու համար պետք է աջակցեն ընդդիմադիր առաջնորդներին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ 

Այս բավականին անկեղծ և անթաքույց հայտարարությունը Թուրքիայում լայն արձագանք գտավ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս անդրադարձավ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության գործչի վերոնշյալ հայտարարությանը կառավարության նիստի ընթացքում։

Էրդողանը մասնավորապես հայտարարել է, որ այն ինչ չկարողացան անել հեղաշրջման փորձի միջոցով, հիմա փորձում են անել ընդդիմությանը աջակցելու ճանապարհով։

Թուրքիայի նախագահը Բայդենի խոսքերը որակել է որպես զառանցանք և շեշտել, որ առաջին հերթին Թուրքիայի ընդդիմությունը պետք է պատասխան տա այդ զառանցանքին։  

-- 00—ՄՀ