Աղբյուրակի ջրամբարը երեխա է ընկել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News  

ջրամբար

Օգոստոսի 25-ին, ժամը 16։13-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուրակի ջրամբարը երեխա է ընկել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երեխան դուրս է բերվել տեղի ուժերով։

-- 00—ՄՀ