«Նիկոլ՝ վարչապետ» կարգախոսի հեղինակը Ալեն Սիմոնյանն է. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

«Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսի «արտահոսքը» սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացրեց, եւ «ՔՊ»-ում որոշել են վերանայել այն։ այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Կարգախոսի հեղինակը «ՔՊ» վարչության անդամ Ալեն Սիմոնյանն է, սակայն «Իմ քայլ»-ում գրեթե բոլորը, ի տարբերություն ակտիվ հանրության, հիացած են այդ կարգախոսով ու չեն կարծում, թե դա նսեմացնում է թեկնածուների դերն ու հաստատում քննադատությունները, որ «ՔՊ» թեկնածուներն առանց Նիկոլի զրո են»,- գրում է թերթը։

«Հրապարակը» հիշեցնում է, որ արտահոսքը Հրաչ Հակոբյանի միջոցով էր եղել, բայց մինչ Ֆեյսբուքը քննարկում էր կարգախոսը, «ՔՊ» մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ դեռ ոչինչ որոշված չէ: