Սթրիփ բարի մենեջերն ու Ծառուկյանի «տասովշիկը»՝ ՔՊ պատգամավորի թեկնածու. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

«Իմ քայլը» դաշինքի կողմից Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Սերգեյ Մովսիսյանը հայտնի է որպես Աշտարակ քաղաքում գործող գիշերային ակումբի` սթրիփ բարի մենեջեր: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Ժամանակին Մովսիսյանը ընտրություններին մասնակցում էր «տասովշիկի» կարգավիճակով՝ ձայներ ապահովելով ԲՀԿ-ի համար: Թե ինչը դուր չի գալիս իր ներկա աշխատանքում Մովսիսյանին, որ նա որոշել է այն փոխել պատգամավորի աշխատանքով, դժվար է հասկանալ»,- գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։