Քաղծառայողներին աշխատանքից ազատում են, ասելով՝ հրամանը «վերեւից» է. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Այս օրերին, երբ բոլորը զբաղված են ընտրությունների մասին տեղեկություններ հայթայթելով կամ տարածելով, թվում է, թե այլ գործերով զբաղվելը ժամանակավրեպ ու անիմաստ է, սակայն նախարարությունների օպտիմալացման նախապատրաստական աշխատանքների ակտիվ գործընթաց է իրականացվում: այդ մասին գրում է «Փաստը»։

«Մի շարք գերատեսչությունների բոլոր աշխատակիցները մեկ մարդու նման պարտադրված ստորագրում են աշխատանքից ազատվելու մասին դիմումների տակ՝ առանց ամսաթվի: Եվ զավեշտալին այն է, որ բոլորն անխտիր համաձայնում են ստորագրել նման դիմումի տակ:

Իմանալով, որ քաղծառայողներին աշխատանքից ազատելու կամ հաստիքի կրճատման դեպքում օրենքով պետությունը որոշակի պարտավորություններ ունի նրանց նկատմամբ, այդուամենայնիվ, հեզ ու խոնարհ համաձայնում են ստորագրել եւ որեւէ մեկի մտքով չի անցնում բողոքի ձայն բարձրացնել:

Ի դեպ, աշխատանքից ազատման զանգվածային դիմում հավաքելու «կազմակերպիչները» հայտարարում են, թե հրամանը «վերեւից» է:

Իսկ պատճառները, մեր տեղեկություններով, մի քանիսն են: Նախ՝ այսպիսով բոլորն անխտիր մնում են «բռի մեջ» ու սպասողական վիճակում: Երկրորդ՝ նախաձեռնողների պատկերացմամբ, դիմում գրածներն ավելի լավ կաշխատեն, քանի որ ոչ ոք չգիտի, թե ընտրություններից հետո քանիսի ու կոնկրետ ում դիմումներն են մակագրվելու: Եվ երրորդ՝ պետությունը կխնայի հաստիքի կրճատման դեպքում տրվող փոխհատուցումները. մարդուն սեփական դիմումի համաձայն կազատեն, ապա հաստիքը կկրճատեն»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։