Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին՝ Շատիլի գյուղի մոտակայքում միկրոավտոբուսի վթարի առիթով։ Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Ձերդ գերազանցություն, 

խոր ցավով տեղեկացա Շատիլի գյուղի մոտակայքում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարի հետեւանքով զոհերի եւ վիրավորների մասին, ինչի կապակցությամբ իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ եւ մեր բարեկամ վրաց ժողովրդին:

Կիսելով այս ծանր վիշտը` զոհվածների ընտանիքներին մաղթում եմ համբերություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»։

--00--ԱՀ