Օգոստոսի 24-ին Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

կորոնավիրուս

Օգոստոսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված Շիրակի մարզի 41 բնակիչ է բուժվում։ Օգոստոսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24 նոր դեպք:

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 517 քաղաքացի, նրանցից 101-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով: Վերջիններիս հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Ըստ Շիրակի մարզպետարանի, մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9332 նմուշառում, որից 2978-ը Շիրակի մարզում:

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 529 բնակիչ։ 61 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 39 դեպք:

--00--ԱՀ