Փնտրվում է Սնանկության գործերով դատարանի նախագահ, թեկնածուները երկուսն են. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

2019 թվականի հունվարի 1-ից կգործի Սնանկության գործերով դատարանը, ու մինչ կձեւավորվի այն, դատական համակարգում քննարկում են նաեւ նորաստեղծ դատարանի նախագահի թեկնածուին: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Ամենահավանական թեկնածուները երկուսն են՝ Արթուր Աթաբեկյանը եւ Գարիկ Ավագյանը, իսկ թե, ի վերջո, ով կդառնա դատարանի նախագահ, ցույց կտա ժամանակը:

Արթուր Աթաբեկյանը 2012 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ ահա Գարիկ Ավագյանը` Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։