Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների 2020 թ. վերապատրաստման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News 

ԿԳՄՍՆ

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների 2020 թ. վերապատրաստման ծրագիրը։ Այս տարի վերապատրաստման ծրագրին դիմել է 420 ուսուցիչ՝ 35 երկրից։

Մեկամսյա վերապատրաստումն ընթանալու է հետևյալ ուղղություններով՝

Ուսուցում մանկապարտեզում

Ուսուցում մեկօրյա դպրոցում

Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում

Հայոց լեզվի և գրականության դասավանդում միջին և ավագ դպրոցների երեխաների համար

Լրացուցիչ կրթության և ազգային դաստիարակության կազմակերպում

Հայոց պատմության և մշակույթի պատմության դասավանդում:

Ըստ նախարար Արայիկ Հարությունյանի` վերապատրաստման այս դասընթացն իր կառուցվածքով և բովանդակությամբ հնարավորություն կտա կիրառել նոր մոտեցումներ և նորարարական նախաձեռնություններ, ուսուցիչները կստանան նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգնեն առավել արդյունավետ կազմակերպել դասընթացները և փոխանցել սովորողներին ազգային կրթության ու դաստիարակության ողջ բովանդակությունը։

-- 00—ՄՀ