Կորոնավիրուսից մահացածների հարազատները չգիտեն՝ երբ է գրանցվել հիվանդի կենսաբանական մահը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News 

փաստաբան

Պաշտոնապես կորոնավիրուսով հիվանդացած, այնուհետ մահացած անձանց կորոնավիրուսի դրական թեստերը հարազատները չեն տեսել։ Մահացածների հարազատներն ու ազգականները բոլորն անխտիր չգիտեն, թե երբ է տեղի ունեցել իրենց հարազատի կենսաբանական մահը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Վահե Հովհաննիսյանը։

«Հարազատները չգիտեն, թե որն է հանդիսացել մահվան պատճառը։ Իրենց մահացած ազգականին կամ հարազատին չեն տեսել, իսկ դիակը փակ, կնիքված դագաղով է հանձնվել», - նշել է փաստաբանը։

Ըստ Հովհաննիսյանի՝ կորոնավիրուսի հետևանքով մահացածների հարազատները պարտադիր մեկուսացման չեն ենթարկվել։

-- 00—ՄՀ