Նախարարը վերջին կես տարում աշխատել է 24/7 ռեժիմով, կարող է օգտվել իր արձակուրդից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News 

Թորոսյան

Երեկ ողջ օրը լծված եմ եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հերքելով: Բայց, արի ու տես, որ լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում և մեկը մյուսի հետևից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ 

«Նախ սկսենք այնտեղից, որ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ կայուն,դեպքերը սկսել են փոքր-ինչ նվազել և իրավիճակը լիովին վերահսկելի է:

Նախարարը վերջին կես տարվա ընթացքում աշխատել է 24/7 ռեժիմով և կարող է օգտվել իր տարեկան հասանելի արձակուրդից: Հավելեմ նաև, որ նա գտնվելու է Հայաստանում:

Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում: Արձակուրդը վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին»,- գրել է խոսնակը:

-- 00—ՄՀ