Փլատակների տակից դուրս բերվեց 3-րդ տուժածը, որը մահացած վիճակում էր. Ֆելիքս Ցոլակյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին քիչ առաջ հայտնեց, որ փլատակների տակ մնացած 3-րդ քաղաքացին՝ Արթուրը Ղազարյանը, մահացել է: Նա 56 տարեկան է:

«Փլատակների տակից դուրս բերվեց 3-դ տուժածը, որը մահացած վիճակում էր: Ցավակցում եմ մահացածների հարազատներին:

Հեռախոսի համարը ունեինք, հեռախոսով զանգ էին տալիս փրկարարները, որպեսզի ճիշտ կկողնորոշվենք՝ ո՞ր մասում է, հեռախոսից բավականին հեռու էր: Հեռախոսը սկզբից գտանք, հետո՝ նոր իրեն»,-ասաց Ցոլակյանը, ապա հավելեց. «Հավանաբար քնած է եղել, քանի որ մահճակալի բաները քանդեցին, նոր կարողացան դուրս բերել»:

Ըստ նախարարի ունեցած տեղեկության՝ փլատակների տակ մնացած այլ քաղաքացիներ չկան:

Հիշեցնենք, որ առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։

Նախնական վարակածի համաձայն՝ պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել, նրանք հոսպիտալացված են, իսկ մեկը մահացել է:

--00—ԼՄ