Սպիտակ-Արթիկ տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 17, 24News

Thumbnail

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի է Վարդենյանց լեռնանցքը, տեսանելիությունը 50-60 մետր է:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: