Ավտոերթ դեպի Ստեփանակերտ՝ նվիրված Իգոր Մուրադյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

«Սասնա Ծռեր» կուսակցությունն այսօր՝ նոյեմբերի 17-ին, Երևանից ավտոերթ է իրականացնում դեպի Ստեփանակերտ։ Այն նվիրվում է քաղաքագետ Իգոր Մուրադյանի հիշատակին։

Կուսակցության տարածած հաղորդագրությունում նշված է.

«Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միացնելու նպատակը որպես համահայկական օրակարգի գերակա հարց ամրագրելու համար կազմակերպված ավտոերթը նվիրվում է Արցախյան ազգային-ազատագրական շարժման և միացման գաղափարի ռահվիրա, քաղաքագետ և ազգային-քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի պայծառ հիշատակին»։