ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այցելել Բաքու և Երևան. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան:

«Համանախագահները հաջորդ ամիս նախատեսում են այցելել տարածաշրջան՝ Բաքու ու Երևան, համենայն դեպս, նախատեսում էին: Նաև հաջորդ հանդիպումն էր նախապատրաստվում երկու երկրների ԱԳ նախարարների միջև»,- ասաց նա:

Լավրովի խոսքով՝ հարկավոր է կարգավորել իրավիճակը, այդ թվում՝ դադարեցնել միջադեպերը ոչ միայն ԼՂ շրջանում, այլև հայ-ադրբեջանական սահմանին:

«Ուզում եմ հուսալ, որ այն, ինչ տեղի ունեցավ հուլիսին, այլևս չի կրկնվի, և մյուս հետաքրքրված երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետ կսկսենք նպաստել դրան»,- նշեց ՌԴ ԱԳ նախարարը:

--00--ԱԹ