Իրանն արձագանքում է Արցախի ուղերձներին. «168 ժամ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Իրանը բարիդրացիական հարաբերություններ է փորձում պահպանել իր հարևան բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ, ուստի միամտություն կլինի կարծել, որ պաշտոնապես նման ուղերձներին հնարավոր է արձագանքել այնպես, ինչպես Արցախը կցանկանար: «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այդ մասին ասել է իրանցի քաղաքագետ Ալի Սալամին՝ անդրադառնալով Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի դիտարկմանը, թե Արցախը պատրաստ է Իրանի հետ հարաբերությունների հաստատման: 

«Իր հերթին, մեկ այլ իրանցի քաղաքագետ՝ Կայհան Բարզեգարն, ասել է, որ հարաբերությունների բացակայության դեպքում, երբ կա ցանկություն երկկողմ հարաբերություններ հաստատելու և սահման բացելու հարցում, սակայն դա հնարավոր չէ, պետք է սկսել ակտիվացնել շփումները ժողովուրդների միջև, բարձրացնել միմյանց նկատմամբ ճանաչողությունը: «Միանգամից ոչինչ տեղի չի ունենում: Ներկայումս չկան հնարավորություններ՝ սկսելու նման պաշտոնական գործընթաց: Սակայն կարող են ակտիվացվել մշակութային կապերը, ճանաչողական ծրագրեր կարող են իրականացվել, որպեսզի ժողովուրդների միջև կապ ստեղծվի, ամրապնդվի, որն իր հերթին կնպաստի հետագայում ձևավորվելիք քաղաքական հարաբերություններին»,- ասել է նա: 
Նրա խոսքով՝ ԻԻՀ-ի և ԱՀ-ի միջև հարաբերություններ կհաստատվեն ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման և Արցախի միջազգային ճանաչման, կարգավիճակի հստակեցման դեպքում:

«Կարծում եմ՝ իրատեսական չի լինի նշել, որ մինչ կարգավորումը Իրանը պատրաստ կլինի նման քայլերի, քանի որ դա լի է տարածաշրջանային վտանգներով, որից Իրանը խուսափում է: Որքան էլ դժվար է, Իրանը ձգտում է հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ Ադրբեջանի հետ Իրանը լուրջ խնդիրներ ունի»»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: