Զինվորների մահվան պատճառ դարձած ավտովթարի հետևանքվ ՊՆ պաշտոնյաներ են ազատվել պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 17, 24News

Thumbnail

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել՝ ՀՀ Զինված ուժերին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի մասնակնցությամբ խոշոր ավտովթարի կապակցությամբ։

Նախարարի հրամանով՝ զինվորական ծառայությունից ազատվել է՝

1. 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.

2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.

3. ՀՀ ՊՆ N զորամասի 4րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա.

4. ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.

Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:

1. ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ.

2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ.

 

 

Խիստ նկատողություն

1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.

2. ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետռհրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապե Պ. Ա.

Նկատողություն

1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.

«Հիշեցում. Այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական պատասխանատվությունից», - Facebook-յան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։