Մանե Թանդիլյանի փոխարեն խորհրդարան կգնա Ստեփան Ստեփանյանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկում էր մեկ հարց՝ ԱԺ պատգամավորի մանդատ տրամադրելու մասին արձանագրության կազմում: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնեց, որ Մանե Թանդիլյանին հաջորդող ամենից բարձր քվեներ ստացած անձը Ստեփան Ստեփանյանն է, ում էլ տրվում է մանդատը:

Արձանագրությունը կազմվեց, այն կուղարկվի Ազգային ժողով:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն օգոստոսի 14-ին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ առողջական խնդիրների պատճառով թողնում է պատգամավորական ու ակտիվ քաղաքական գործունեությունը: