Դիմել եմ դատարան`բաց տարածքներում դիմակ կրելու դրույթն անվավեր ճանաչելու համար. Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News 

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես արդեն հայտարարել էի, այսօր ՀՀ վարչական դատարան ներկայացրեցի դիմում` ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 3-ի № 110-Ն որոշման 6-րդ կետի՝ (...) բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս՝ բոլոր հանրային բաց տարածքներում, դիմակ կրելը պարտադիր է (...) դրույթը ոչ իրավաչափ/անվավեր ճանաչելու պահանջով:

Ըստ կարգի, նման դիմումները վարչական դատարանի կողմից քննվում են գրավոր ընթացակարգով, սակայն հաշվի առնելով խնդրի հանրային հնչեղությունը և շահառուների ահռելի մեծ թիվը, դատարանին միջնորդել եմ դիմումը քննել բանավոր ընթացակարգով:

Դիմումի բավարարման դեպքում, ինչի հավանականությունը շատ մեծ է, որպես հետևանք չեղարկվելու են ՀՀ պարետի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերը և դրանց հիման վրա արձանագրված բոլոր տուգանքները:

Առաջին դատական նիստի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ:

Շնորհակալ եմ աջակցության համար, մենք հաղթելու ենք...»:

--00--ԱԹ