ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավի, «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրվելու առաջարկ էր ստացել: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Սակայն ընտրական ցուցակների հրապարակումից հետո պարզվեց, որ Նարինե Մկրտչյանը չկա «Իմ քայլի» ցուցակում: Հիասթափված այդ իրողությունից՝ Նարինե Մկրտչյանն իր հրապարակման մեջ գրել է, թե ընտրացուցակների գաղտնազերծումը բացահայտեց այն իրողությունը, որ քաղաքական միտքը դուրս է մնացել կուսակցական ցուցակներից»,- գրում է թերթը:
Առավել մանրամասն կարող եք ընթերցել թերթի այսօրվա համարում: