Ոստիկանապետն աշխատանքային քննարկում է ունեցել հանցավորության դեմ պայքարի ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 17, 24News

Thumbnail

Նոյեմբերի 16-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, խորհրդակցությանը մասնակցում էին Քրեական հետախուզության և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ղեկավարներն ու օպերատիվ անձնակազմերը:

Վալերիյ Օսիպյանն անդրադառնալով ծառայության հրատապ ու ռազմավարական խնդիրներին` ընդգծել է, որ նրանք ոստիկանության առանցքային ստորաբաժանումներից են, որոնց արդյունավետ ծառայությամբ է պայմանավորված հանցավորության դեմ պայքարի, հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների և գործունեության այլ ուղղությունների արդյունավետությունը:

Ոստիկանության պետը պահանջել է անզիջում լինել հանցավորության ցանկացած դրսևորման, հատկապես կոռուպցիոն, հանրային համակեցության կանոնների խախտման, քաղաքացու իրավունքների, կյանքի և առողջության, գույքի անձեռնմխելիության հանդեպ ոտնձգության երևույթների դեմ պայքարում: Ծառայությունների ամենօրյա խնդիրների առարկայական քննարկումից հետո Վալերիյ Օսիպյանն ընդգծել է ոստիկանության դերն առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում:

Կարևորվել է քրեածին իրավիճակի կայունության պահպանման, քրեական հակումներ ունեցող տարրերի` ընտրական գործընթացներին միջամտելու հնարավորության բացառման, կրիմինալ իրավիճակն ամենօրյա աշխատանքով վերհսկելի պահելու անհրաժեշտությունը: Ոստիկանո