Գեղարքունիքի մարզում 29-ամյա վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշին եւ հայտնվել դաշտում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

․

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 16։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Մկրտիչ Ս-ն իր վարած ՎԱԶ 21101 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդ Մկրտիչ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

--00--ԱՀ