ՀԲԸՄ ունեցած և այսօր էլ շարունակվող ներդրումն Արցախի կյանքում շատ մեծ է․ ԱՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News  

Արցախ

Տեսակապով աշխատանքային քննարկում եմ ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի և հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

«ՀԲԸՄ ունեցած և այսօր էլ շարունակվող ներդրումն Արցախի կյանքում շատ մեծ է, և ուրախ եմ, որ Ստեփանակերտում առաջիկայում կբացվի նաև կառույցի արցախյան մասնաճյուղը: Համոզված եմ՝ առողջ փոխգործակցության միջոցով մեզ հաջողվելու է կյանքի կոչել բազմաթիվ հանրօգուտ նախաձեռնություններ»,- գրել է նա:

-- 00—ՄՀ