Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներն այսօր՝ նոյեմբերի 17-ին, բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը։

«Կենդանաբանական այգին՝ առանց Ռուբեն Խաչատրյանի» ակցիայի մասնակիցները պահանջում են այգու տնօրենի հրաժարականը՝ պնդելով, որ նա թույլ է տվել զանազան ապօրինություններ և մեղավոր է կենդանիների սպանդ կազմակերպելու մեջ։

Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են տնօրենի աշխատաոճից։ Նրանց խոսքով՝ Ռուբեն Խաչատրյանը չի տիրապետում ոլորտին, այգին էլ դիտարկում է որպես սոսկ բիզմնեսի աղբյուր: