«Նույնիսկ չեմ հիշում՝ վարչապետի հետ երբ եմ հանդիպել». ինչո՞ւ Թորոսյանը ներկա չէր նիստին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Արսեն

«Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահությնա նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ նույնիսկ չի հիշում՝ վարչապետի հետ երբ է հանդիպել վերջին անգամ. դա այնքան վաղ է եղել:

Անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին՝ Արսեն Թորոսյանը նշեց, որ նման խոսակցություններ վերջին երկու տարին անընդհատ լսում է:

«Միգուցե դա ոմանց դրդմամբ է, միգուցե՝ քաղաքական շահարկումների», - ասաց նա:

Նշենք, որ կառավարության վերջին նիստին Արսեն Թորոսյանը ներկա չէր, մինչդեռ նախարարը պետք է արձակուրդ մեկնի օգոստոսի 31-ից:

Հիշեցնենք նաև, որ մի քանի օր է՝ մամուլը գրում է Նիկոլ Փաշինյանի և Արսեն Թորոսյանի միջև տեղի ունեցած վիճաբանության մասին, որի ընթացքում Թորոսյանը վիրավորական արտահայտություններ է արել Փաշինյանին հասցեին և հեռացել։

Ըստ որոշ լուրերի՝ ընդհարման պատճառներից մեկն էլ այն է, որ ԱԱԾ-ն ՀՀ վարչապետի սեղանին է դրել Արսեն Թորոսյանի անձնական նամակագրությունը, որում վարչապետի հասցեին անհրագալից ձևակերպումներ են եղել։

--00—ԼՄ