Հայտնի է առաջիկա 2 հանդիպման Հայաստանի հավաքականի կազմը․ Մխիթարյանը չի հրավիրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News  

հավաքական

Հայտնի է Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումների համար:

Հենրիխ Մխիթարյանը տեղեկացրել է, որ առաջիկա խաղերին մասնակցելու համար չի կարող միանալ հավաքականին, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը: Փոխարենը հավաքական է հրավիրվել 7 նորեկ, այդ թվում՝ Վահան Բիչախչյանը:
 
Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ազգային հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին:

 
Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Ուրալ» (Ռուսաստան)

Անդրե Կալիսիր – «Գյոտեբորգ» (Շվեդիա)

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)

Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Գեղամ Կադիմյան – «Նեման» (Բելառուս)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»

Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»

Սոլոմոն Ուդո – «Արարատ»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան – «Տամբով» (Ռուսաստան)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով: Իսկ 3 օր անց Հայաստանի հավաքականը կընդունի Էստոնիայի ընտրանուն:

-- 00—ՄՀ