ՊԵԿ Սիսիանի սպասարկման կետը փակվում է. պատգամավորը դիմել է ՊԵԿ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News 

Սրբուհի

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՊԵԿ Սիսիանի սպասարկման կետը փակվում է: Աշխատողներն այդ մասին ծանուցում են ստացել: Նրանք տեղափոխվում են Գորիս: Այս տենդենցը դեռևս նախկին իշխանությունից է գալիս: Մի շարք հիմնարկներ սահուն կերպով տեղափոխվեցին Գորիս՝ տրանսպորտային դժվարությունների, ֆինանսական լրացուցիչ խնդիրների առջև կանգնեցնելով սիսիանցիներին...

ՊԵԿ Սիսիանի սպասարկման կետը սեփական հրաշալի շենք ու պայմաններ ունի, Գորիսինը, որքանով, որ ինձ տեղեկացրին, վարձակալությամբ է վերցված...:

Հիմա հարց. սա միջոցների վատնո՞ւմ չէ: Ինչքա՞ն գումար է տարեկան հատկացվելու նաև ՊԵԿ աշխատակիցների տեղափոխման համար ի վերջո: Այս տենդենցին պետք է ստոպ տանք: Տասնյակ մարդիկ վթարի են ենթարկվում Սիսիան-Գորիս ճանապարհին: Ձմռանը որոշ ժամանակով ճանապարհները փակվում են... Մենք ոչինչ հաշվի չե՞նք առնում:

Գրություն եմ պատրաստում ՊԵԿ նախագահին, մնացածը՝ տեսնենք»:

Ավելի ուշ պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նաև գրությունը:

գրություն

--00--ԱԹ