Ջիբրալթարի հետ խաղից հետո Արմեն Գյուլբուդաղյանցի հետ մամուլի ասուլիսը չի կայացել

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 17, 24News

Thumbnail

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի` Ջիբրալթարի հետ խաղից հետո նախատեսված մամուլի ասուլիսը չի կայացել:

ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությանից տեղեկացնում են, որ ջիբրալթարցի լրագրողները չեն ներկայացել մեր ընտրանու գլխավոր մարզչի հետխաղային ասուլիսին` նախընտրելով լինել խառը գոտում, որտեղ շփվել են ֆուտբոլիստների հետ:

Հիշեցնենք` Հայաստանի հավաքականը Ջիբրալթարում 6:2 հաշվով հիանալի է հաղթանակ է տարել և 9 միավորով գտնվում է D խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: