5 անչափահաս երեխաների մայրը կախված է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News 

Շամշյան

Քիչ առաջ Դարակերտ գյուղում չգործող կիսակառույց շինության մեջ հայտնաբերել են կնոջ կախված դի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ նա 5 օր առաջ ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող 40-ամյա Արմինե Մ-ն էր։

Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ կինը խնամքին ուներ 5 անչափահաս երեխա։ 

--00--ԱԹ