Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 121 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 121 մարդ, հայտնել է ՌԴ օպերատիվ շտաբը։ COVID-19-ից մահացածների ընդհանուր թիվը հասել է 16 804-ի։

Մեկ օրում վարակման 4711 նոր դեպք է գրանցվել։ Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 975,5 հազարի։

Ապաքինվածների թիվը 6411 է։ Ընդհանուր առմամբ ապաքինվել  է և 792 հազար մարդ։

-- 00—ՄՀ