Ալեքսեյ Նավալնու նկատմամբ հանցավոր գործողությունների ապացույցներ չեն գտել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News 

Նավալնի

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու նկատմամբ հանցավոր գործողությունների մասին ապացույցներ դեռ չկան: Այս մասին հայտնել է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Իվանովը:

Նախաքննություն է իրականացվել օգոստոսի 20-ին: Դա, ըստ Իվանովի, ավիաուղևորների հետ տեղի ունեցող նմանատիպ պատահարների դեպքում ստանդարտ գործելաոճ է:

--00--ԱԹ