Նախկինների շուքն է երևում. նախարարների դեմ ցույցերով փորձում են համակարգի դեմ պայքարել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի կարծիքով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շուրջ ստեղծված աղմուկն արհեստածին է։

Ըստ նրա՝ ԱՆ ղեկավար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին տեղեկություններն ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հեռացման պահանջը դաշտ են նետվում հատուկ նպատակով։

«Նախկինների շուքն ու շունչն է երևում։ Փորձում են բոլոր բնագավառներում իրենց խմբակներով ստեղծել մի վիճակ, թե այսինչ ոլորտում վատ է։ Նրաց հիմնական նպատակն այսօրվա գործող համակարգի դեմ պայքարն է։ Նրանք լավ հասկանում են, որ այս համակարգով իրենց ու իրենց հարող շրջանակների վերադարձը դառնում է անհնար։

Երբեմն թերագնահատում ենք, բայց պետք է հասկանանք, որ այդ մարդիկ կորցնելու վտանգի տակ են դրել թանկ բաներ, և ինչ-որ ձևով պետք է ցույց տան իրենց դիմադրությունը»,- կարծում է Արմեն Փամբուխչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ