Անցնող շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 17, 24News

Thumbnail

ՊԲ մամուլի ծառայությունիցհայտնում են, որ Նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: