Տեսչական մարմինները կատարել են 73 037 ստուգում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման  նպատակով օգոստոսի 26-ի դրությամբ իրականացվել է 73 037 ստուգում, որից միայն 748-ը՝  նշված օրը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

--00--ԱՀ