Ուսուցիչներն ուսումնական տարվան ընդառաջ կթեստավորվեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

քաղաքապետարան

Նոր ուսումնական տարում դպրոցներում համավարակի հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանն առողջապահության նախարարության հետ կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ: Թեմայի շուրջ քաղաքապետարանում հրավիրվել է հատուկ խորհրդակցություն Երևանի պոլիկլինիկաների ղեկավարների մասնակցությամբ:

Մինչև ուսումնական տարվա սկիզբը բոլոր ուսուցիչները պարտադիր կթեստավորվեն: Այդպես կբացառվի այդ պահին վարակված աշխատակիցների մուտքը դպրոց: Որտեղ և ինչպես՝ լրացուցիչ կտեղեկացվի: Քննարկվում է նաև հետագա թեստավորման խնդիրը:

Դպրոցների բուժկետերը կապահովվեն անհրաժեշտ դեղորայքով, բուժքույրերն էլ կվերապատրաստվեն և կաշխատեն փոփոխված ժամանակացույցով:

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ընդգծել է, որ նախապատրաստական աշխատանքները պետք է կազմակերպվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:

--00—ԼՄ