Ավելի քան 1000 մարդ է անհետ կորել է Կալիֆորնիայի հրդեհների հետևանքով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հյուսիսում բռնկված լայնամասշտաբ հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի, ավելի քան 1000 մարդ համարվում է անհետ կորած: Այդ մասին հայտնում է shamshyan,com-ը։ Ամերիկյան NBC News հեռուստաընկերության տվյալներով՝ նոյեմբերի 8-ից սկսված հրդեհներն այս պահին ընդգրկում են 59 հազար հեկտար տարածք: Ավերված են հազարավոր կառույցներ. տարհանվել են ավելի քան 300 հազար բնակիչներ: Հրդեհը, որը ստացել է Camp անվանումը, ամենախոշորն է ամերիկյան նահանգի պատմության ընթացքում: