Արդյոք մեր զինծառայողն առևանգվե՞լ է, պետք է դեռ պարզենք. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

ՊՆ

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքին, հայտնել է, որ ծառայողական քննության արդյունքում հասկանալի կլինի՝ ինչպե՞ս է դա կատարվել:

«Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմում։ Արդյոք մեր զինծառայողը առևանգվել է, թե այլ պայմաններ են եղել, պետք է դեռ պարզենք։ Դրանից կախված՝ տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք», - ասել է Տոնոյանը:

Պաշտպանության նախարարը նաև հայտնել է, որ այս պահին հայկական կողմի պահանջն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության կողմից հայ սպային այցելելն է։

--00—ԼՄ