Ապրիլյանին տարածքային կորուստներ ունեցել ենք, ռազմաքաղաքական իրավիճակը չի փոխվել. Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Հաղթե՞լ ենք ապրիլյան քառօրյա պատերազմում, թե՞՝ ոչ: Խորհրդարանում լրագրողներն այս հարցն ուղղեցին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: 

«Ապրիլյան գործողություններն ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել»,- պատասխանեց նախարարը: 

Նա կոչ արեց սպասել մինչև Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը, ասաց` մանրամասն վերլուծություն է եղել, նաև՝ մեծ ինքնաքննադատություն:

Հարցին՝ ճի՞շտ է երրորդ նախագահի պնդումը, թե՞ բահերով կռվող զինվորների մասին պատմությունները միֆեր են, Տոնոյանը կրկին հիշեցրեց՝ կա շատ մանրամասն վերլուծություն-ինքնաքննադատություն:

--00—ԼՄ